Աբխազիան կարողացավ անկախանալ

Իլխամ Ալիևը իր վերջի շրջանի բոլոր քայլերով ցույց ա տալիս, որ իր ուզածը ոչ թե պատերազմն ա, այլ ընդամենը այս աղմուկի քողի տակ այդ երկրի վերջին այլախոհներին սատկացնելն ա, ու որոնց փոշիները ինքը դեռ թանկ կծախի Արևմուտքի վրա: Մնում ա տղեն չգայթակղվի Պուտինի քաղցրաբլիթներով ու գլուխը չկորցնի խաղաղապահ ուժերի առումով, որը ոչ միայն սպառնում ա հայությանը, այլ նաև իր հենց իշխանությանն էլ: Ալիևների ընտանեական ռեժիմը իրոք գտածո է մեր համար, որը մենք ցավոք շատ ուշ կհասկանանք: Այդ ռեժիմը ապահովեց մեզ համար հրադադարի կնքում 1994 թվականին ու երկարատև փաստացի խաղաղություն, համեմված ոչ մեծ էքսցեսներով, որոնք իրեն անհրաժեշտ են ներքին դաշտում, շարքային ադրբեջանցիների աչքերում հայրենասեր երևալու համար: Ժամանակին մի առիթով (եթե հիշողությունս չի դավաճանում, Կոդորիի գրավումից առաջ) Աբխազիայի վաղամեռիկ նախագահ Սերգեյ Բագապշ ինձ ասում էր, որ վերջում ինքը կնախաձեռնի Աբխազիայում կանգնացնել Վրաստանի նախագահներ Էդուարդ Շևարդնաձեյի ու Միխեյիլ Սահակաշվիլու արձանները, քանի որ իրենց ապաշնորհ քաղաքականության շնորհիվ Աբխազիան կարողացավ անկախանալ: Եթե Ալիևների ընտանիքը իրենց մինչև վերջ խելոք պահի, տենց մի բան էլ կարող ենք մենք մտածել…