Աբովեան-Սայաթ-Նովա

By in samhar, Россия, Աշխատանք on September 12, 2017

Աբովեան-Սայաթ-Նովա խաչմերուկում Մովսէս Գորգիսեանի մեծադիր նկարի տակ գրուած է՝ «…Ղարաբաղեան շարժման առաջնորդներից»։ Չկարծեք, թէ սա սխալմունք է։ Տականքածին տականքները (չէկիսատբջերը) ուզում են ցոյց տալ թէ հայ ժողովուրդը ընդունակ չէ ի նպաստ ազատաութիւն, ինքնորոշում, անկախութիւն արժեքների որեւէ գործունէութեան։ Այդ նպատակով իր առաջին հրապարակային քայլերը որպէս ԱԻՄ հիմնադիր եւ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ

դրոշակակիր կատարած ազգային գործչին ներկայացնում են որպէս ազգակործան «քեար ա բա ղղղղ» եան շարժաման ներկայացուցիչ։ Մեզ էլ կաշառելու համար գրում են «առաջնորդներից»։ Ազգակործան է այդ շարժումը զի առանցքային է համարում ոչ թէ ազգային ընդհանրականը (այդ թւում նաեւ արցեախեանը), այլ հատուածապաշտականութիւն հանդէս բերելով ԱՐՑԱԽՆ են համարում ամենակարեւոր ազգային արժեը։