ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ

Երբ 1915 թ.-ին ռուսական հրամանատարութիւնը հրաման է ստանում հեռանալ Վանից, ռուս բարձրաստիճան սպաները մեծ տարակուսանք են ապրում նման հակառազմագիտական եւ դաւադիր հրամանից։ Հայերը առաջարկում են թողնել երկու հրանոթ եւ հինգ հարիւր հայ կամաւոր, բայց նրանց փոխանցւում է վերադասների կարգադրութիւնը եւ առաջարկը՝ բոլորը պէտք է հեռանան։ Չի հակադրւում ոչ մի ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ․․․ Եւ կատարում է ամենասարսափելին՝ ամայանում է հերոսական դիմադրութեամբ ամենահզոր հայոց նահանգը Վան-Վասպուրականը։ Այս ռուս սպայի գրութիւնը կարդալով յիշեցի նաեւ այնօրեայ ԶԱՐՄԱՑԱԾ ՌՈՒՍ ՍՊԱՆԵՐԻՆ, բայց փաստ է, որ նրանք՝ սպայական պատիւ ունեցողները չեն որակը այդ աղետաբեր կայսրութեան պետական համակարգում։