Ալեքսանդր Բոլոնկինը

Այս տխուր հրապարակումից միայն մի հատուած եմ տեղադրում (ով ամբողջականը կը կամեանայ ունենալ, թող գրի ինձ) որպէսզի ռուսական տափաստաններում փրկութիւն որոնող մեր հայրենակիցները գիտակցեն, որ մեր աւանդական պատկերացումների Ռուսաստանն աւարտւում է։ Երանի լաւ մի բան գայ նրան փոխարինելու, բայց անտարակոյս է, որ միայն բռապետական լծակներով գոյատեւած եւ այդքան թշնամիներ վաստակած պետութեան անցումային շրջանն անվտանգ չի լինելու։ Ամբողջական նիւթն ինձ ուղարկել է բանտային ընկերս՝ տեխնիկական գիտութիւնների դոկտոր Ալեքսանդր Բոլոնկինը։