Այդ լուծմանը հասու լինելու համար

Այդ լուծմանը հասու լինելու համար նախևառաջ հարկավոր է գիտակցել, որ մարդը պարզ սոցիալական էակ չէ, նա Աստծո ստեղծած բարդ էակ է և ազդման-ընկալման հայտնի օջախներից զատ ունի այլ օջախներ ևս: Ապա հարկավոր է բավարար պատկերացում ունենալ այդ օջախների և դրանց վրա ազդելու մեխանիզմների մասին: Եվ ամենակարևորը` հարկավոր է գիտակցել, որ մարդուց դուրս կան աներևույթ ուժեր, որոնք էլ կառավարում են Տիեզերքը, որոշում մարդու, ազգի, երկրի ճակատագիրը: Պատմությանը հայտնի բոլոր խոշոր անհատները, մեծ վերելք ապրած բոլոր ազգերն

ունեցել են այդ ուժերի աջակցությունը: Իսկ այդ աջակցությունը վաստակելու համար հարկավոր է ունենալ այդ ուժերին ընդունելի նպատակներ և սեփական վարքով նվաճել նրանց համակրանքը>>: