Այդ հեքիաթներից մեկը

Այդ հեքիաթներից մեկը, որ շատ նման էր Թմբկաբերդի առումը պոեմին ինձ վրա շատ մեծ տպավորություն էր թողել: Ամենահիշարժան պահը երբ բերդը գրաված շահը հրամայում է գլխատել բոլոր դավաճան հայերին ովքեր օգնել են իրենց բերդի հանձման հարցում: Դավաճանների գլխավորը հարցնում է թե ինչու՞ է շահը իրենց հետ այդպես վարվում և շահը պատասխանում է, որ մարդ որ իր երկիրն ու իր արյունակիցներին է դավաճանել աշխարհի ամենավտանգավոր և

ամենաանպետք անձնավորությունն է և , որ իր ազգին դավաճանողը հաստատ կդավաճանի նաև օտարին: Բոլոր գրի դավաճաններին հենց բերդի ներսում շահի հրամանով գլխատում են: Դա ինձ համար կյանքի առաջին դասերից մեկն է եղել և այն երբեք իմ մտքից չի հեռացել, կլիներ դա նույնիսկ առաջին հայացքից անմեղ «դավաճանություններ» դասարանցիների, բակի ընկերների, գործընկերների թե մեկ այլ անձի նկատմամբ…