Այսօր լրացավ

By in Россия, Թանկացում on November 4, 2017

Այսօր լրացավ Բալֆուրի հռչակագրի 100-ամյակը, որի համաձայն Մեծ Բրիրտանիան հավանություն տվեց Օսմանյան կայսրության մաս կազմող Պաղեստինում «Հրեաների ազգային տուն» ստեղծելու գաղափարին, ինչը որ կարևորագույն քաղաքական քայլն էր հրեաների պետություն ստեղծելու ճանապարհին:Բալֆուրի հռչակագի հիման վրա փաստացի Պաղեստինում սահմանվեց Բրիտանական մանդատ, որը գոյատևեց 26 տարի ու որի արդյունքում էլ ստեղվեց Իսրայելը:

Առաջին համաշխարհային պատերազմից հետո հայության խնդրանքը Դաշնակիցներից հենց այդ էր, որ Հայաստանի նկատմամբ էլ սահմանվի մանդատ, Ավետիս Ահարոնյանը խնդրում էր 20 տարի ժամակետով, այստեղ տեղաբաշխվեն այդ մանդատը կրող երկրի զորքերը, որոնք փաստացի կպաշտպանեյին Հայաստանը ու 20 տարի անց Հայաստանը արդեն կլիներ կենսունակ կայացած պետություն: