Այսօր Կոնգրես

Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ նոր ընտրական օրենսգրքի նախագծի հերթական քննարկումներից մեկը։Պարզվում է օրեցօր էլ ավելի աբսուրդի հասնող կետեր են ավելացվում նախագծում և սա ունի մեկ հստակ բնութագրում՝ընտրական օրենսգրքի միջոցով իրավական ճանապարհով ուզուրպացնել ժողովրդի իշխանությունը։ Այսօրվանից ՀՆՔՄ կուսակցությունն անցնում է քաղաքական քայլերի։ Քաղաքական մեծամասնությանը տրվեց մեր կողմից լուրջ շանս հանրային վստահություն

ապահովելու, որը նա չօգտագործեց և շարունակում է նույն քաղաքական գործելաոճը։ Ուրեմն քաղաքակիրթ իրավական հարթակը այս համակարգի համար մեծ շռայլություն է և հարկավոր է խոսել միմիայն ընդվզողական քաղաքական լեզվով։