Այս ստատւտս գրվել է

Այս ստատւտս գրվել է ուղիղ չորս տարի առաջ:
Ուղիղ չորս տարի առաջ հոկտեմբերի 3-ին ազատման դիմում գրեցի, դիմումում նշելով, որ այլևս չեմ ցանկանում աշխատել այդ նախարարությունում, քանի որ…

Ուղիղ չորս տարի անց, հոկտեմբերի 3-ին հրավեր ստացա նորանշանակ նախարարից՝ կազմել մաս իր թիմին խորհրդականի կարգավիճակով:
Հրավերն ընդունեցի՝ հուսալով համատեղ ուժերով հնարավորինս կարգի բերել այդ ոլորտը, նաև հուսալով, թե դրանից հետո կարգի բերման վարակը կանցնի մյուս ոլորտներին:

Հիշեցնեմ, որ չորս տարի առաջ հեռանալուս պատճառը հրապարակայնորեն արտահայտած իմ քաղաքական հայացքների պատճառով նախարարւթյունում առաջացած լարվածությունն էր:
Գաղափարակիցներիս և հետաքրքրվողներին ասեմ, որ իմ քաղաքական հայացքներից հրաժարվելու մտադրություն չունեմ: