Անարդարացի է

By in samhar, Աշխատանք, Սիրիա on May 28, 2016

Անարդարացի է ռուսական զաւթիչների դէմ պայքարի նոյնականութիւն գտնել այս երկու ազգային գործիչների միջեւ։ Մէկն Արցախից հեռանալիս ասել էր՝ «ես չեմ կարող իմ զինուորներին հրամայել կրակել ռուսի վրայ» եւ վերջում երկիրը ռուս բոլշեւիկներին յանձնելու գործն էր գլուխ բերել ու հանգրուանել ապահով Արեւմուտքում, միւսը մինչեւ վերջ կռուել էր տականք բոլշեւիզմի դէմ ու կռուով հեռացել, ապա գերուել եւ սպանուել բոլշեւիկեան բանտում… Ի՞նչ ընդհանրութիւն այս ճակատագրերի մէջ։