Անգրագիտության փիլիսոփայությունը

By in samhar on February 26, 2014

Հարգելի լրագրողներ խնդրում եմ փոխանցեք Ներսեսին Երիցյան որ համեմատած իենց ՛՛գրագիտության՛՛ մենք իրոք որ անգրագետ ենք:
-Ես անգրագետ եմ քանի որ 10 զոհերի կյանքի գնով իշխանության գալու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ որքան ուզեմ այնքան կխփեմ անելու համար բարվարար գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ որտեղ որ խոսում եմ դրանից հետո խիարը թարս բուսացնելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ երկրի գանձատան ոսկիները շուկայականից 5 անգամ ավելի էժանով վաճառելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ օֆշորային գոտիներում ընկերություններ գրանցելու ու բացահայտվելուց հետո ճարպկորեն ճողոպրելու փորձեր անելու գրագիտություն չունեմ:
-Ես անգևագետ եմ քանի որ գազը սահմանին 180$ ներկրելու ու 360$ ՀՀ քաղաքացի բաժանորդի վրա վաճառելու գրագտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ քազի գինը թաքուն պահելու ու հետո 300 միլիոնի պարտք կուտակելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ ստվերի դեմ պայքարելու, մենաշնորհները կրճատելու, նոր աշխատատեղեր բացելու փոխարեն սպիտակ դաշտում աշխատող քաղաքացիներին հարստահարող կենսաթոշակային օրենք մշակելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ երկրի տնտեսական և էներգետիկ հզորությունները այլ երկրներին կոպեկներով վաճառելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ մի քանի հարյուր հազարանոց երգեցիկ զուգարաններ գնելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ պետության ստացած վարկային միջոցները կովերի պտուկները լվանալու մասին դասընթացներով մսխելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ սառեցված գոմեշի միսը բանակի վրա թանկով վաճառելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի բանակում զոհավծ զինվորների մեղավորներին պատժելու գործերը կոծկելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ մի փողոցը մի քանի անգամ ասֆալտելու, սալաքարերը փոխելու ու բազալտե եզրաքարերը ինչքան հնարավորա թանկ գնով փոխելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ թափառող շներին վերացնելու համար տարեկան մի քանի հարյուր միլիոն ծախսելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ պուրակները քանդելու և նրանց փոխարեն վաճառակետեր կառուցելու որոշում կայացնելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ ուղևորատրանսպորտի գինը անհիմն 150 դրամ դարձնելու փորձ կատարելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ փողոցները կարմիր գծերով պատելու ու դրանցից ստացած եկամտի 70 տոկոսը մասնավորին տալու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ երթևեկության կանոնները հսկելու տեսախցիկ դնելու ու տուգանքների գումարը մասնավորին փոխանցելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ պատմամշակույթային հուշարձանները ապօրինի քանդելու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ կանաչ տարածքի ամեն մի քառակուսի մետրը սրճարան ու էլիտար շենք կառուցեու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ հասարակական վայրում կնոջ ապտակելու ու պատժից խուսափելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ անհասկանալի պայմաններում հայ սպա սպանելու ու հետո սպանությունը որպես ինքնապաշտպանություն ձևակերպելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ իմ օբեյեկտում ծեծելով հայ սպա սպանելու ու հետո մեղքը իմ թիկնապահների վրա բարդելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ լինելով Գյումրիի քաղաքապետ Գյումրիում հազար ու մի տեսակ անօրինական բաներ անելու ու պատժից խուսափելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ հարկային դաշտից դուրս գործարար գործունեություն ծավալելու ու միլիոնների եկամուտ ստանալու գրագիտություն չունեմ:
-Ես անգրագետ եմ քանի որ տարբեր տեսակի երիտասարդական հիմանադրամներ ստեղծելու ու պետության հաշվին երիտ ճամբարներ կազմակերպելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ փուչիկները էժանով դյուրավառ գազով լցնելու ու մարդկանց կյանքը վտանգելու բավարար գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու տարբեր տեսակի սադրանքներ կազմակերպելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ հազար ու մի տեսակ մանկլավիկներ, ծախու լրատվամիջոցներ, դհոլ քաղաքական գործիչներ պահելու ու ջուր պղտորելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ երկիր տնտեսությունը քանդելու 35 տոկոսանոց աղքատություն ստեղծելու, արտագաղթը խթանլու, ազգին հուսահատության շեմին հասնելու գրագիտություն չունեմ
-Ես անգրագետ եմ քանի որ արդար քրտինքով եմ աշխատում իմ գումարը, մուծում եմ հարկերը ու պայքարում իմ իրավունքներ համար:

Եվ շատ եմ խնդրում ինձ կներեք եթե ձեր գրագիտության որևէ դրվագի մասին մոռացա նշել, ուղղակի դուք էլ հասկացեք և ըմբռնումով մոտեցեք որ այնքան գրագետ էք որ այդ ծավալի գրագիտությունը շարքային քաղաքացու հմար անթերի ներկայացնելը այդքան էլ հեշտ գործ չէ: