Անկեղծ ասած ինձ այդքան էլ չի հուզում

Անկեղծ ասած ինձ այդքան էլ չի հուզում, թե ով ոնց կտապալի այս ռեժիմը: Ինձ ամենաշատը հուզում ա, թե տապալողները ոնց են երկիրը հանելու այն տնտեսական փոսից, որում մենք հայտնվել ենք՝ երևի շատերը իրոք չեն պատկերացնում թե մենք ինչ վիճակում ենք գտնվում ու բավականին ռոմանտիկ պատկերացումներ ունեն այս ամենի մասին: Հայաստանում առկա ոչ մի քաղաքական խմբի մոտ չեմ տեսնում ոչ ծրագիր, ոչ էլ համապատասխան թիմ, որը ընդունակ կլինի տանել այդ դաժանագույն

բեռը: Քաղաքական դաշտում առկա խմբերի մոտ մենակ տեսնում եմ ցանկություն ամեն գնով տիրանալու ինչ-որ չնչին աթոռի, երկրի մնացած ռեսուրսները քամելուն մասնակից դառնալու համար: Բայց հուսահատվել ու վհատվել պետք չի, այս փակ շրջանն էլ կճեղքենք…