Ասուլիսում տարածուելիք նիւթերից

Ասուլիսում տարածուելիք նիւթերից. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Սոյն թուականի յուլիսի 22-ին, այսինքն՝ «Սասնայ ծռեր» խմբի ասպարէզ իջնելուց հինգ օր անց ՀՀ իշխանութիւնները կալանաւորեցին Կարո Եղնուկեանին։ Ընդունուած կարգի համաձայն նախնական կալանքի ժամկէտը 2 ամիս է։ Նրան մեղադրանք է առաջադրուել քրէական օրէնսգրքի 218 եւ 219 յօդուածներով`« պատանդ վերցնելուն, շէնքեր, շինութիւններ, տրանսպորտի, հաղորդակցութեան կամ կապի միջոցնէր զաւթելուն աջակցելու» համար: Այդ յօդուածներով նախատեսւում է 8-15 (20?) տարուայ ազատազրկում:


Կարօ Եղնուկեանը Ազգային ինքնորոշում միաւորման (ԱԻՄ) ղեկավարութեան՝ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 21 անդամներից մէկն է, ԱԻՄ-ի արտաքին կապերի պատասխանատուն։ Նա հայ անկախականների կազմակերպութեանն անդամագրուել է դեռեւս 1988-89 թթ. եւ եղել է ԱԻՄ Նիւ Եօրքի մասնաճիւղի ղեկավարը։