Ավելի քան 10 տարի

By in Հայաստան, Պայքար, Պարզվում է on September 25, 2017

Ավելի քան 10 տարի որոնելով, ուսումնասիրելով, 100 ու մի մարդու հետ խորհրդակցելով, 1000 ու մի գիրք կարդալով` պարզեցի մեր իրականության հենց այսպիսին լինելու իրական պատճառները, ապա միջազգային փորձը, 20-րդ դարասկզբի ազգայնական շարժումների արդյունքները, Նժդեհ-Ասատրյան մեծերի եզրահանգումները

ուսումնասիրեով` պեղեցի-գտա Պահպանողական հեղափոխություն կոչվող, հանրային մտածողության արմատական վերափոխման մի համակարգ: Այն հրապարակեցի ուղիղ 10 տարի առաջ, որում նաև հիմնավորեցի, որ դասական քաղաքական պայքարը արդյունք չի տա մեր իրականության մեջ, ապա գիրքը տրամադրեցի առանցքային քաղաքական գործիչներին: Բայց նրանք չընկալեցին կամ չընդունեցին գրքում ներկայացված համակարգը, անցած 10 տարում շարժումներ կազմակերպեցին, որոնք բոլորը ջախջախվեցին, ինչպես ջախջախվել էին նախորդ մյուս շարժումները: