Արդեն երկու քաղաքական դերակատար

Արդեն երկու քաղաքական դերակատար՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու նորածիլ Սեյրան Օհանյանը իրենց նախընտրական արշավը բացել են Ռուսաստանի առաջ յոթ տակ ծալվելով ու խոնարհվելով, ղարաբաղյան խնդրում նրա բացառիկ, շահագրգիռ, զսպիչ դերը ճանաչելով: Անկախ համարումով երկրում ազգին փրկել պատրաստվողների նորամուտն ուղղակի լուստրացիոն ու

նողկալի է: Սպասենք պարահանդեսի մյուս դերակատարներին՝ ովքեր կմտնեն ռուսական պրոյեկտի մեջ: Միայն թե չսեթևեթեք, թե հանուն իշխանությունից ազատվելու եք մտնում այդ պրոյետը… Այդ ցիրկը մեկ անգամ արդեն դիտել ենք քառյակի թատերաշրջանում, երբ բարեհաջող Հայաստանը մտցվեց ԵՏՄ…