Արդեն 5 օր է ոչ միայն մայրաքաղաքը

By in Թանկացում, Պայքար, Սիրիա on July 22, 2016

Արդեն 5 օր է ոչ միայն մայրաքաղաքը, այլ նաև Հայաստանի մարզերն ու սփյուռքը լարված վիճակում հետևում են Երևանում կատարվող իրադարձություններին, որոնք ձեր իրականացրած ներքին և արտաքին քաղաքականության արդյունքն են։ Հայաստանն ու հայ ժողովուրդն ապրում են բռնապետության և անարդարության սոսկալի հասարակարգում։ Դրա վկայությունն են ձեր ձևավորած համակարգի դեմ ճարահատյալ քայլերի գնացող անձանց նկատմամբ անարդարացի հաշվեհարդարի միջոցները, երբ լուրջ քաղաքական ընդվզումներով պայմանավորված արարքները իրավապահ համակարգի կողմից որակվում են որպես ծանր քրեորեն պատժելի արարքներ և ամեն ամիս երկրում նոր քաղբանտարկյալ ենք ունենում, ինչը հիմք է հանդիսանում համաժողովրդական ցասումի աճի և վրեժխնդրության։ Դեռ երեկ էր, երբ Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոպի Ֆրանցիսկոս պապը ձեր ձեռքն էր սեղմում և 2 օր շարունակ ողջ հայությունը ականատեսը դարձավ մարդկային հոգու վեհության, մեծահոգության, անչափելի մարդասիրության և կորովի օտար ժողովրդի նկատմամբ, քանզի մարդ բարձրագույն արժեհամակարգը ազգություն չի ճանաչում, այն համամարդկային է։ Կարծում եմ, որ ձեր հոգում դեռ պահպանված պետք է լինեն այդ մարդու դրսևորած հումանիզմի հետքերը, որոնք եթե հավաքեք ձեր առողջ գիտակցության մեջ,ապա դրանք հիմք կհանդիսանան այս իրավիճակը անարյուն լիցքաթափելու համար։