Արշակ ջան սրտիդ մոտ մի ընդունի

By in Պայքար, Սիրիա, Սպորտ on July 16, 2016

Արշակ ջան սրտիդ մոտ մի ընդունի քո հասցեյին հնչող զազրախոսությունները: Զազրախոսողները քիչ են, իսկ գործդ գնահատողները անհամեմատ ավելի շատ: Դա պարզ երևում է փողոցում, ամեն քայլափոխին: Տարբեր առիթներով անձամբ եմ տեսել թե ինչպես են մարդիկ մոտենում քեզ ու ասում՝ Արշակ ջան շնորհակալ ենք, կամ Արշակ կարևոր գործ ես անում: ՈՒ խոսքը ոչ թե մի կամ երկու դեպքի, այլ բազմաթիվ դեպքերի մասին է: Դա է գործիդ իսկական գնահատականը: Ու դեռ չեմ տեսել որ քեզ մեկը մոտենա փողոցում դեմ առ դեմ կանգնի ու կրկնի էն նույն զազրախոսությունը, որ քո մասին գրում են ֆեյսբուքում: Ուրեմն գործդ արդար ու սպասված է ախպեր ջան: