Արուեստաբանական գիտութիւնների դոկտոր

Արուեստաբանական գիտութիւնների դոկտոր, բազմաթիւ մենագրութիւնների հեղինակ, այլախոհ, նախկին քաղկալանաւոր Ալեքսանդր Մանուչարեանը կը դառնար 90 տարեկան։ Լինելով ճշմարիտ արուեստագէտ՝ ազատասէր եւ հայրենասէր անձ նա չէր կարող հաշտ ապրել կոմունիստական բռնապետութեան հետ։ Ազգային եւ ազատասիրական գործունէութեան համար 1980 թ․-ին դատապարտւում է եւ սիբիրեան կալանավայրում ու աքսորավայրում անց է կացնում 6 տարի։ Կալանքից վերադառնալուց ընդամենը մէկ տարի անց նա միանում է յանուն անկախութեան հանրաքուէի բացայայտ պայքար ծաւալած ԱԻՄ-ին դառնալով այդ կազմակերպութեան հիմնական դէմքերից մէկը։