Արցախի ազատագրուած տարածքներում

1994 թ.-ին Արցախի ազատագրուած տարածքներում վարչակազմ նշանակուեց, բայց դրանից յետոյ էլ մենք մեր ռազմականացուած բնակավայրեր ստեղծելու առաքելութիւնը շարունակում էինք։ Վարչակազմի ղեկավար նշանակուած կարգին հայագէտ գիտնական, բայց ոչ բարով «ՔԵԱՐԱԲԱՂ» կյոմիծէի անդամ Ալեքսան Յակոբեանը դէմ էր որ ԱԻՄԱՒԱՆ 5-ից՝ Ծիծեռնավանքից հիւսիս բնակավայրեր ստեղծուէին։ Իսկ մենք արդէն բնակեցրել էինք ու զինել նորաբնակներին ԱԻՄԱՒԱՆ 9-ում, 10-ում, 14-ում, 15-ում եւ 24-ում։ Նրանց ապահովում էինք նաեւ անասուններով։

Կաթնամթերքը լրիւ իրենց էր մնում, սակայն անասուններից միայն իւրաքանչիւր երրորդ հորթը պիտի իրենց մնար։ Ի պատիւ Ալեքսանի պիտի նշեմ, որ յետագայում ինքն ընդունեց, որ սխալ է եղել այդ բնակավայրերն հոսանքով ապահովելն անիմաստ համարելով։ Ինչեւէ։ Վարչակազմի ստեղծումով լիարժեքօրէն օրինականացուեց մեր նախաձեռնութիւնը. այն արդէն պետական կարգավիճակ ստացաւ։