Բադալեան Լեւոնը

Ես նոյն Պարոյրն եմ, նա, որը 1967 թ․-ից ԱՄԿ-ի անդամ է, եւ որին կալանաւորել են իր հայրենասիրական հայացքներից հրաժարուած չլինլու համար։
Նախորդ 24 յունիսի 74թ․ դիմումիս մէջ Ազգային Միացեալ Կուսակցութեան նշածս երեք դատաւարութիւններին աւելացաւ եւս երկուսը։ Յուլիս ամսին (Հայաստանին անկախութիւն ցանկանալու համար) ազատազրկման դատապարտուեցին Մարիտրոսեանը Նորիկը (3 տարի), նրա եղբայր Մարտիրոսեան Սամուէլը (2.5 տարի), Բադալեան Լեւոնը (2.5 տարի) եւ Խաչատրեան Ռուբէնը (2.5 տարի)։ Երկար չեմ գրի։ Սովորեք ցեղասպանութեան՝ «գենոցիդ» տերմինի ճիշտ նշանակութիւնը, նրա իմաստն ըստ ՄԱԿ-ի բնորոշման եւ երբ սովորեք, կը տեսնեք, որ ես ճիշտ եմ Ազգային Միացեալ Կուսակցութեան նկատմամբ Ձեր ակամայ (ակամայ, որովհետեւ Դուք միայն կատարող եք) թողտւութեամբ գործադրուող, պետականօրէն խրախուսուող բռնութիւնները ցեղասպանութիւն համարելով։