Բացարձակ ժողովրդավարութեան համակարգ

Հին դարերում թագաւորի առկայութեան եւ նրա (թաագաւորութեան) հզորութեան հետ են մարդիկ կապուել իրենց ճակատագիրը։ Սակայն այդ թագաւորը մէկն էր եւ անգամ նրա ժառանգազրկութիւնը երբեմն խնդիրներ էր առաջացնում․ էլ չեմ ասում գերեվարումը կամ սպանութիւնը։ Մեր օրերում ներկայացնելով, աշխատելով Բացարձակ ժողովրդավարութեան համակարգի օգտին ես պատկերաւոր ասած թագաւոր՝ երկրի բացարձակ տէր եմ դարձնում բոլոր քաղաքացիներին անհատ առ անհատ։ Երանի հայրենակիցներս արժանի համարուեն դրան, երանի հասնեն դրան՝ արժանանան եւ երանի ես հասցնեմ տեսնել այդ․․․ Բանն այն է, որ այսօր կարեւոր, չափազանց կարեւոր է դա, սակայն չներդրուելու դէպքում մի քանի տասնամեակ անց այլեւս էական չի լինի։