Բոլորն են հասկանում

Բոլորն են հասկանում, որ իշխանությունների այս քայլը լղոզելու նպատակ ունի: Նույնիսկ նրանք են դա հասկանում, ովքեր իշխանությունների այս քայլը հաղթանակ են որակում: Մեծ տնտեսագետ կամ փորձագետ պետք չի լինել, որ հասկանալ` բյուջեից վերցրած միջոները էլի ժողովուրդնա վճարում, էլ չեմ խոսում հոսանքի թանկացու,ից բխող այլ ապրանքների ու ծառայությունների թանկացման մասին:
Պարզապես այստեղ մի բայց կա, Արդեն երևում է որ ակտիվացել են, ինչպես ոչ թալանի նախաձեռնության տղաներն են ասում, մեռելածին քաղաքական ուժերն ու այնպիսի միավորներ, որոնք իրենց գոյության ընթացքում անցկացրած հավաքներին էսքան մարդ չեն տեսել: Ակնհայտ է, ուզում են օգտվել իրավիճակից: Հետևաբար, նպատակահարմար կլինի, որ գոնե այս փուլում, մասնավորապես, մինչև աուդիտի ավարտը հանդարտվել: Ի վերջո, եթե անհրաժեշտությունն առաջանա, հետագայում էլ հնարավոր է նորից համախմբել: