Բոլորս հիշում ենք

Բոլորս հիշում ենք վերջերս նրանց կողմից տարածված «լուրերը», թե իբր Հայկական կողմը Ավղանստանից 1000 մուջահեդին է բերել Արցախ ադրբեջանցինրի դեմ կռվելու համար, հետո էլ կրկին թուրքիայից հայտարարեցին թե իբր իգիլն է տեղափոխվում Սիրիայից Հայաստան, քուրդ զինյալներ և այլն և այլն: Մի պահ մտածենք որ Դարվինի էվոլուցիայի տեսությունը աշխատում է ադրբեջանում և նրանք ոչ թե մեր մտածածով «ոչխար-ոչխար, էշություններ» են գրում, այլ կանխամտածված դեզինֆորմացիա տարածում հետագա օգտագործման համար: Եթե վաղը մարտական գործողությունները վերսկսվեն ադրբեջանի ագրեսիայի

հետևանքով, ռազմադաշտում հազարավոր այլազգի լեշեր կարող են հայտնվել, ինչու չէ նաև գերիներ: Ադրբեջանը և մանավանդ թուրքիան անմիջապես կհայատարարեն որ այդ լեշերը ադրբեջանցիների կողմից սպանված մուջահեդիներն են ովքեր կռվել էին Հայակական կողմի համար, իսկ այ գերի ընկածները` էն խեղճերը, ովքեր հրաժարվել են կրակել իրենց եղբայր մուսուլմանների վրա ինչի հետևանքով հայերը նրանց ձերբակալել և ներկայացնում են որպես գերի: