Բոլոր զինվոր ունեցող

Բոլոր զինվոր ունեցող ծնողները գիտեն մեկանգամյա օգտագործման անորակ հագուստի մասին և իրենք են ապահովում իրենց երեխաների կարիքները։ Սա դեռ ոչինչ։ Ծնող է և պարտավոր է։ Բայց ինչպես լռես, երբ ուսումնական վարժանքների գնացող զինվորները փաստի առաջ են կանգնում զենք զինամթերքի հարցում։ 30 հոգանոց վաշտի զինվորների ավտոմատներից կրակելու ենթակա են ընդամենը 5 ավտոմատ։ Ուսումնական վարժանքը կատարում են այդ հինգ ավտոմատներով և ավարտում

վարժանքը։ Իսկ պատերազմ հրահրելու դեպքում ինչո՞վ են զինվորներին ուղարկելու մարտադաշտ , այս անգամ ` ցախավելով։ Հայոց բանակի սպաները դժգոհում են, կիսվում զինվորների հետ, ցավում , անգամ ասում` եթե պատերազմ սկսվեց , մեր բանակը կորած է ։ Տեխնիկան բացառապես անօգտագործելի թափոն է։ Այս ողբալի իրավիճակում պատկերացրեք զորամասերում կցել են հոգևորականներ, ովքեր հայոց բանակի արծիվ տղաներին ստիպում են ամեն հաց ուտելուց և քնելուց առաջ զգաստ շարք կանգնած աղոթել։