Բոստանչու իրականությունը

By in samhar on February 27, 2014

images

Ժողովուրդ հայոց, մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ ձրի խելք սովորեցնողների կարիք չեմ զգում: Ընդ որում, ես եթե ինչ-որ մեկին խելք եմ սովորեցնում, ապա միմիայն վճարովի հիմունքներով…) «Ովքեր մտածում են, որ Հայաստանում Մայդան կլինի, թող Մայդանը իրենց հոր բոստանում լինի»: Այ հանբալ, Յանուկովիչն էլ էր տենց մտածում, դրա համար էլ երկիրը ձեր պես սարքել էր սեփական բոստան, մինչև որ չհասկացրեցին, թե որը ում բոստանն ա…համ էլ էտ բոստանում հաստատ խիարը թարսա բսնելու…իրան չդնենք էլի…ախպոր պես…իրան ցիրք կտանենք թող ամեն օր մարդկանց զվարճացնի…Հեղափոխությունները հստակ անում են քաղաքական միավորումները, ժողովուրդին էլ օգտագործելով այդ գործընթացներում որպես հարվածող ուժ: Ժողովրդին մեղադրել հեղափոխություն անել-չանելու մեջ ոչ միայն քաղաքագիտական տգիտություն է, այլ նաև նպատակ է հետապնդում խուսափել պատասխանատվության զգացումից…