Գերմանիայում

Մի բաւականին յայտնի (աշխարհով մէկ յայտնի) ընկերութեան ներկայացուցիչ առաջարկում է իմ վերաբերեալ ֆիլմեր արտադրելու մենաշնորհը (անժամկետ) բաւական բարձր գնով վաճառել իրենց ընկերութեանը։ Վիճակախաղում շահելու նման մի բան է, բայց յիշում եմ, երբ Եթովպիա արտաքսուելուց յետոյ յայտնուեցի Իտալիայում, հենց առաջին պահից համաեւրոպական «Սիգմա» ընկերութեան լուսանկարիչներ ու ներկայացուցիչներ ուղեկցում էին թէ Իտալիայում, թէ Ֆրանսիայում ապա նաեւ Գերմանիայում եւ առաջարկում նման (աւելի ընդգրկուն) պայմանագիր իրենց հետ կնքել։