Գլենդելի հայկական եկեղեցում

Այսօր Գլենդելի ամենամեծ հայկական եկեղեցում (Սենթրալի եկեղեցին) սկզբից մինչեւ վերջ մասնակցեցի պատարագին։ Խոստովանութեան կարգը մի փոքր պարզեցուած թուաց, եւ հաղորդութիւնն էլ տղամարդ ու կին խառն էին բաշխում։ Անթիլիասական եկեղեցի է, բայց հայկական՝ Հայ առաքելական, ի՞նչ տարբերութիւն։ Միշտ ազգային բացասական երեւոյթներից եմ համարել Հայ Առաքելականը բաժանել Էջմիածնականի ու Անթիլիասականի։ Բայց ․․․ ինչ որ պահի սարսափեցի․․․ Ողջ պատարագի ընթացքում որեւէ անգամ չտրուեց Էջմիածնի անունը (երբ Երուսաղեմի ու Կոստանդնոպոլսի պատրիարքութիւններն յիշատակուեցին), իսկ որպէս ամենայն հայոց կաթողիկոս տրւում էր միայն Արամ կաթողիկոսի անունը։