ԳԽ նախագահ

Մի անգամ ամերիկեան դիւանագէտները ԼՏՊ-ին ասացին, որ իրենք կաճառային («ինստիտուցիոնալ») յիշողութիւն ունեն։ Հիմա երբ սա խօսում է ժողովրդավարութիւնից, ակամայ ուզում ես յիշեցնել դրա «սահմանադրութիւնը», որի նման այլանդակութիւն մէկ էլ ՍՍ-ի ու ՆՓ-ի այս խուժանադրութիւնն է։ Դրա ընտրական օրէնսգրքով էլ ԱԻՄ-ը 1995 թուին 7․5 տոկոս ստանալով, պառլամենտական աթոռների միայն 2 տոկոսին տիրացաւ։ Գոնէ լռիր, տեղդ վեր ընկիր, ի սկզբանէ ժողովրդավարութեան դեռ սաղմերի պղծումը քեզնից է սկսուել։ Եթէ մի անգամ էլ թպրտաս ու համարձակուես ժողովրդավարութիւն բառն արտասանել, վերից վար՝ Ջեմմա Մաժինեանին մահուան դուռն հասցնելդ, ԳԽ նախագահ «ընտրուելդ», պառաւաքարը, 95-ի ու 96-ի «ընտրութիւնները» էութիւնդ կը ներկայացնեմ նոր սերնդին ու ստորափառ, ստախօս զաւակդ էլ՝ իր շնիկների թայֆայով քեզ չի փրկի, որքան էլ շողոքորթելու ճիգեր գործադրես։