Գուցե իսկապես սա բխում է ընտանիքի, պետության շահերից

arm138743762718

Հայերս մի շատ “լավ” բնավորություն ունենք, տան գաղտնիքը չասել ոչ մեկին. հարսին, երեխաների մորը կծեծեն, կվիրավորեն ,բայց պիտի լռես, հիմնարկում գողություն են արել, սուսսս, հիմնարկի անունը չխայտառակեք և հազար- հազար նման օրինակնէր. Գուցե իսկապես սա բխում է ընտանիքի, պետության շահերից « հազիվ թէ» , բայց չգիտես ինչու միկողմանի բնույթ է կրում և նրանք են խախտում գաղտնապահության այս օրենքը ովքեր ամպագոռգոռ հայրենասիրական, մարդասիրական ու ազգասիրական ճառեր են ասում, լրտեսում ու դավաճանում են յուրայիներին, մահվան են դատապարտում ազգի ազնիվ, տաղանդավոր մտավորականներին: Նալբանդյանի, Տերեանի, Չարենցի և շատ-շատ ընտտրյալների տեղը ռուսը չի կարող իմանալ եթէ լտպ-ի, ռոբերտի, սերժի նմանները , իրենց ողոմելի կյանքը ապահովելու համար մատնութեամբ չզբաղվեն սատարելու փոխարեն.