Գևորգ Ալթունյանը հռետորական հարցադրումներ էր անում

2109

Գևորգ Ալթունյանը հռետորական հարցադրումներ էր անում` միթե Հայաստանի ամենամեծ խնդիրը երկու պաշտոնյաների պաշտոնանկության հարցն է, մեր երկրում շատ ավելի լուրջ խնդիրներ կան: Հարցը այս կերպ ձևակերպելը կարող է ունենալ երկու պատճառ` կամ էդ մարդը չի հասկացել հարցի էությունը կամ էլ պարզապես ձեռք չի տալիս հասկանալ: Բայց եթե այս պարզունակ հարցը հանրային հեռուստատուսության պաշտոնատար աշխատակիցը չի հասկանում կամ ձեռնատու չի հասկանալ արդյոք նման պաշտոնյան իրավունք ունի haircuts 2013 զբաղեցնել նման բարձ պաշտոն ու ապակողմնորոշել հանրությանը, երբ ինքը սնվում է այդ նույն հանրության հարկերի հաշվին:

Կգտնվի արդյոք մեկը ով կասի որ մեր երկրում ամենամեծ խնդիրը իրավունքի գերակայության հարցը չէ? Պարզ է, որ և այս երկու պաշտոնայների պաշտոնանկությունը լուրջ խնդիրներ կառաջացնի համակարգի համար, քանի որ հանրապետական կրծքանշան կրող չինովնիկները այլևս չեն գայթակղվի այդ փայլուն մետաղով և ստիպված կլինեն ծառայել ոչ թե իրենց տերերին այլ հանրությանը: Եվ այդ իսկ պատճառով բացահայտվեց դարի հանցագործությունը, որը Գևորգ Ալթունյանի կարծիքով մեր երկրի ամենամեծ խնդիրներից էր և արժանի էր ցոցցադրման Հ-ի եթերով, որն էլ պաթոսով ներկայացվեց ի լուր աշխարհի: Իր պատիժը արդեն կրած մի երիտասարդ Երևանում գտնվելու և իր բնակության վայրից բավականին հեռու լինելու պատճառով վերջին երկու ամսում չէր ներկայացել ու ստորագրել վաղաժամկետ ազատվելու պատճառով: