Դա չի նշանակում որ ամերիկան պիտի մտածի Հայաստանի ժողովրդի մասին

Քանի ուշ չի պետք ա սեփական ՏՏ ոլորտ ձեւավորել որը ամերիկայի ռեսուրսներից 100% կախվածություն չունի: Տեսեք փոքր Իսրաելում ինչքան հզոր սեփական ինդուստրիա ունեն: Բայց սա երեւի ես խմբում քննարկելու համար off-topic թեմա է:
Դեմոկրատ երկիր նշանակում ա երկիր որի ժողովուրդը ունի իշխանությունը վերահսկելու լծակներ (իդեալական դեպքում 100% ով վերահսկում է, բայց նման բան նույնիսկ Աթենքի պետությունում չի եղել): Դա չի նշանակում որ ամերիկան պիտի մտածի Հայաստանի ժողովրդի մասին: Հիմա եթե ամերիկացիներին նկարագրես իրավիճակը եւ հարցնես արդյոք կողմ են իրենց պետության քաղաքականությանը կապված Հայաստանի IT ոլորտի հետ, երեւի թե մեծամասնությունը կողմ կլինի: Հետո էլ ի՞նչ ա նշանակում սանկցիա պետության վրա այլ ոչ թե ժողովրդի: Պետությունը մենք ենք: Պետության միջոցները մեր միջոցներից են գոյանում, ավելի ճիշտ մեր միջոցների այն մասն են, որ դեռ չեն գողացվել: