Եթե արդեն Հայաստանաբնակ իրանցիներն

Այսօր փողոցում իրանցի մի խումբ երիտասարդների հանդիպեցի, որոնցից մեկը բացականչեց․
-Բարև, Անի Զաքարյան
Եթե արդեն Հայաստանաբնակ իրանցիներն են սկսել ինձ երկրպագել, ուրեմն շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Հայաստանի և Իրանի մշակութային առանձնահատկություններից անկախ, հարկավոր է լուրջ քաղաքական-տնտեսական հարաբերություններ զարգացնել Իրանի հետ, իհարկե առայժմ այնպիսի հարաբերություններ, որոնք չեն գտնվում ԱՄՆ-Իրան քաղաքական

հակասությունների տիրույթում, այլ 2 երկրների փոխադարձ շահերի շրջանակներում են, իսկ այն, որ այդպիսի շահերի մեծ պոտենցիալ կա, դա անվիճելի է։ Հայաստանը պետք է ձգտի կայուն տեղ զբաղեցնել իրանական նավթի Հայաստանում վերամշակողների ցանկում և Եղվարդի նախնական պոտենցիալը հարկավոր է դնել լուրջ ընդլայնվող հիմքերի վրա։