Եթե Հայաստանում

Եթե Հայաստանում ևս մեկ քաղաքացիական ընդվզում սկսվի, ապա այն պետք է շարունակել այնքան, մինչև գործող վարչախումբը հրաժեշտ կտա պետության լծակներին։ Այդ ընդվզմանը պիտի զինվոր դառնան երիտասարդն ու նախագահի թեկնածուն, կուսակցության ղեկավարն ու սովորական քաղաքացին։ Պիտի խոսքի իրավունք ունենան բոլորը, պայքարի դուրս եկած անձինք, պիտի կարողանան ապահովել իրենց անվտանգությունը ներմուծված հանցագործներից, տղամարդիկ պիտի լինեն իրենց դիրքերում, կանայք՝իրենց։ Պիտի պատժվեն բոլոր նրանք, ովքեր վարչախմբի հետ որևէ կոնտակտի մեջ կմտնեն։ Քաղաքացիական տևական պայքարը պիտի լինի հստակ՝վարչախմբի հեռացում և նոր կառավարության ձևավորում։ Այս ամենին կարելի է հասնել, հարկավոր է ընդամենը ՉՎԱՃԱՌՎԵԼ, իսկ վաճառվածներին պիտի պատրաստ լինենք գամել անրագանքի սյուներին և շան օրը գցել։


ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին և ուրեմն ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ պիտի դուրս գա հրապարակ և նվաճի իր իշխանությունը։