Եթե փորձենք իրավիճակին նայել գլոբալ

Եթե փորձենք իրավիճակին նայել գլոբալ, ապա ակնհայտ է դառնում մեկ հրեշավոր փաստ՝ այս իշխանությունների համար հայ զինվորի կյանքը մեծ հաշվով որևէ արժեք և նշանակություն չունի: Եվ այստեղ է ամենամեծ ողբերգություններից մեկը: Զուտ քարոզչական հնարքներից ելնելով, պրոիշխանական ինչ-որ կասկածելի «տեղեկացված անձանց» կողմից ամեն մի ադրբեջանական հարձակումից հետո ընդամենը փորձ է կատարվում էթերը լցնել 10,20, իսկ ապագայում նաև 50 և 100 սպանված ադրբեջանցիների մասին բավականին կասկածելի տեղեկատվությամբ, ու հակառակը, չի ներկայացվում որևէ հիմնավորում, թե Պաշտպանության նախարարությունը ինչ միջոցներ է ձեռնարկել, ամեն մի հայ զինվորի կյանքը առավել անվտանգ դարձնելու համար՝ չեն ներկայացվում փաստեր ամեն մի ադրբեջանական հարձակումից հետո սահմանը էլ ավելի տեխնիկապես հագեցնելու և «սահմանային անցքերը» փակելու մասին