Ես լուրջ սկսել եմ մտածել

Ես լուրջ սկսել եմ մտածել այս տիրույթը լքելու մասին: Ցավոք միակ պահող հանգամանքը, որ օգտագործելով այն կարողացել եմ բավականին օգուտ տալ որտեղ որ պետք է և որ շատ շատերը օգտագործում են իմ էջը որպես կապի միջոց իրենց երեխաների հետ: Ուղղակի նողկալի է դառնում սատանայական այն մթնոլորտը որ տիրում է այս տիրույթում աչքիս սատանան իրոք լավ պլանավորել և օգտագործում է այս մեթոդը: Բախտս այնքանով է բերում որ ժամանակիս մեծ մասը անցկացնում եմ այնպիսի վայրերում ուր բացակայում է իբտերնետը և այնպիսի մարդկանց հետ ովքեր մաքուր են ջրի նման և հոգով և սրտով: Անպայման կգտնեմ փոխարինող միջոց սկսած բոլոր գործերս ավարտին

հասցնելու համար և անհապաղ կլքեմ այս սոդոմ-գոմորը; Իհարկե մեր թշնամի թուրքերին այս միջոցը օգտագործելով նույնպես բավականին վնաս ենք կարողացել հասցնել, սակայն հիմա տեսնում եմ որ իմ լեզվով խոսող թշնամիները ավելի շատ են և տհաճությունից հաճախ նաև ես եմ վարակվում ու չփն անցնում զայրույթս արտահայտելու: Ես անպայման կգտնեմ մեկ այլ միջոց ավելի փակ ու մաքուր և կլքեմ այս դժոխքը ուր մարդիկ մտնում են կամովի, ինձ նման…