Ես միայն այդ կասեմ

Բանտարկաուծների հանդէպ ինձ ծանօթ վարքականոնը հարկադրում է նրբանկատ լինել, բայց քանի որ ի տարբերութիւն իմ ժամանակների բանտային պայմանների նրանք գոնէ փաստաբանների միջոցով իրենց տեսակէտները հանրութեանը ներկայացնելու հնարաւորութիւն ունեն, կարեւոր բաների մասին կարելի է եւ պէտք է խօսել։


Բարի գալուստ ԱԻՄ-ի որդեգրած եւ որպէս նպատակային ազդարարած դաշտ ու ասպարէզ՝ քաղաքակիրթ աշխարհ։ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ։ Ես միայն այդ կասեմ, իսկ մնացածը՝ «ամօթ մեզ որ վատ սովորող աշակերտի նման էինք մեզ պահում», նրանք երեւի իրենք կասեն՝ ոչ թէ ինձ համար, ոչ թէ ԱԻՄ-ի համար, այլ իրենց համար։ Եւ ինչքան ժամանակ կորցրինք կրկին…