Երեկ իմ Վերջին զանգն էր

Ժողովուրդ ջան բարև Ձեզ։
Երեկ իմ Վերջին զանգն էր։ Այդ օրվան սպասել էի նվազագույնը հինգ-վեց տարի։ Իսկ երեկ իմ օրը այնքան երջանիկ և ուրախ անցավ, որ մի պահ մոռացել էի ամեն ինչ, մոռացել էի, որ ապրում եմ ապօրինի իշխանություն և դատարկ վերնախավ ունեցող երկրում, մոռացել էի մի պահ մեր երկրում առկա քաղբանտարկյալների մասին։ Մոռացել էի դատվածության 4 տարիների մասին։ Մոռացել էի ամեն դժվարինը։
Շնորհիվ իմ դասընկերների, մեր հարգարժան ծնողների և դասղեկի՝ երեկ լիակատար զգացել եմ երջանկության բերկրանքը։
Երեք տարի նման օր չէի ունեցել։ Պահեր, որոնք, կարծում էի անհասսանելի են ինձ։ Բայց երեկ զգացի, որ ոչիչ էլ անհասանելի չի կարող լինել։


Երեկ սիրտս ջերմացնող այնքան բարեմաղթանքեր եմ լսել, կարդացել։ Հիմնականում ինձ առողջություն և քաղաքական ասպարեզում հաջողություններ էին մաղթում։
Ես միայնակ ոչնչի հասնել չեմ կարող!!! Բայց իմ սերնդակիցների հետ, կրկնում եմ, իմ սերնդակիցների հետ կհասնեմ մինչև հաղթանակ և կարդարացնեմ ձեր բոլորի սպասելիքները։
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել, իմ բոլոր դասընկերներին, նրանց ծնողներին, մեր դասղեկին, մի խոսքով՝ բոլորին, ովքեր երեկ կազմակերպեցին այդ գեղեցիկ օրը։
Եվ վերջում ՝ շնորհավոր ՀՀ առաջին Հանրապետության օրը։