Երեկ խօսում եմ պատասխանատու ոստիկանի հետ
Երեկ խօսում եմ պատասխանատու ոստիկանի հետ։ Ասում եմ՝ ես իմ անձնական չորս կովերն արդէն մի քանի տարի է ԱԻՄԱՒԱՆ 1-ում տուել եմ երեք ընտանիքների (ընդհանուր 6 երեխայ ունեն) որպէսզի նուազագոյն դժուարութիւնները դիմակայեն։ Ի՞նչ եղաւ. գտա՞ք գողերին։ «Չենք գտել, բայց թէ դա չի նշանակում, որ չենք գտնում։ Աշխատում ենք»։ 6
խոշոր եղջերաւոր անասունի (կա նաեւ 2 հորթ) մասին էնպէս են խօսում, ասես հաւի ճտերի մասին խօսելիս լինեն, իսկ որ այնտեղ Հայաստանի 6 ապագայ քաղաքացիներ (նաեւ 3 զինուոր) զրկուեցին ապրուստի հիմնական միջոցից, դա իրենց չի մտահոգում։