Երեկ մի հարցազրոյցի ընթացքում

Երեկ մի հարցազրոյցի ընթացքում լրագրողի կարգավիճակով յանդէս եկող անձը հարցրեց, թէ ի՞նչն է պատճառը, որ նոյնիսկ անկախութեան, ինքնիշխանութեան իմ միջոցով ընդհանրացած գաղափարներն ընդունող շատ մարդիկ ինձ չեն ընդունում։ Ես, իհարկէ, պատասխանեցի. նշեցի եւ իրենց (կամ իրենց հայրերի) բարդոյթները եւ գաղտնի գործակալական ցանցի հետեւողական աշխատանքը (օրինակ էլ բերեցի՝ Հայրիկեանն ու Ենիգոմշեանն ասում են վաղը կը հանդիպենք, դժգոհում են թէ Հայրիկեանը մարդկանց տուն ուղարկեց…), բայց կարծում եմ չեմ ասել մի քանի կարեւոր բաներ։ Ա) Ես իմ ժամանակների անկախականներից առանձնացայ (ու թերեւս դա իմ յաջողութեան պայմանն էր), որ անկախութեան գաղափարը ոչ միայն չհակադրեցի մարդու

իրաւունքներին, այլեւ բխեցրի դրանից (Այնպէս որ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ ազդարարող ամեն տհաս դեռ իմ գաղափարակիցը չէ), Բ) Կայ վախի գործոնը. ինչի մասին չխօսելու համար կարծարծեն ամեն վարկած։ Չէ՞ որ վախենալն ամօթ է։ Հո չեն ասի՝ պատմականօրէն ապացուցուած է, որ Հայրիկեանը քաղաքական հարցերում ճիշտ է կողմնորոշւում, բայց մենք վախենում ենք, որ նրա համար նախատեսուած փորձանքներից մեզ էլ բաժին հասնի։ Աւելի հարմար է ինչ-որ կերպ ցոյց տալ, որ իրենք Հայրիկեանի հետ չեն, աւելին՝ դէմ են։ Իհարկէ, լինում են ազնիւ մոլորեալներ, ազդեցութեան տակ ընկածներ։ Դրանցից էլ քչերն են կարողանում սխալ թոյլտուած մարդու բարդոյթն յաղթահարել։ Դրա հետեւանքով կրակոցից առաջ արդէն 12-15 տոկոսի հասած վարկանիշը ընտրութեան ժամանակ դառնում է 4-5 տոկոս, «մի քիչ էլ» ընտական յանձնաժողովներն են աշխատում եւ …