Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ

By in Պայքար, Պարզվում է, Սիրիա on October 22, 2016

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, երեկ կայացրեց խայտառակ և ապօրինի մի վճիռ, մերժելով մեր գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանի հայցն ընդեմ Փաստաբանների պալատի։ Հիշեցնեմ, որ խնդիրը առնչվում է Ֆեյսբուքում գրված մի

ստատուսի, ու եթե այս ապօրինի վճիռը մնա ուժի մեջ, դրանից հազարավոր անձինք կտուժեն ֆեյսբուքում իրենց այս կամ այն գրառման համար: Դատավոր Ռուբեն Ներսիսյանին ճանաչում եմ ավելի քան 20 տարի ու իրենից այլ վճիռ սպասելը սխալ կլիներ՝ պատվեր կատարելու վարպետ ա, առավել ևս երբ գործով կան պատվեր տվող խիստ շահագռգռված անձինք:

Կխնդրեմ բոլորին առավելագույնը տարածել այս նյութը, այս գործը այսպես թողնել չի կարելի…