երժը սկսեց դրանց խուզել

Գլոբալ առումով համամիտ չեմ այն պնդմանը, թե Սերժը կոտրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Իսկ ո՞ւր էր (ուր է) այնտեղ ընդհանրապես կուսակցություն: Մորթապաշտների և կոմֆորմիստների մի անգաղափարական ու անսկզբունքային ոհմակ, որը առաջին իսկ վտանգի պահին զբաղվեց սեփական կաշվի փրկությամբ: Նայել ամիսներ առաջ նրանց ելույթները ընդդեմ սահմանադրական փոփոխությունների և ներկայիս հատույքաճղոցները ի կողմ սահմանադրության, հասկանում ես, որ հայ ազգը բավականին խոհեմ է և հեռատես, որ որևէ առումով սատար էլ չկանգնեց այդ ոհմակին, երբ Սերժը սկսեց դրանց խուզել՝ սատար կանգնեին որ ի՞նչ լիներ…