Երկար տարիներ

Տեղադրում եմ քիչ առաջ գտածս լուսանկարը Էդիկ Կուզնեցովի հետ: Այսօր ԽՍՀՄ քաղկալանաւորի օրն է։ Երկար տարիներ այս օրը տարբեր ազգերի քաղկալանաւորներ նշել ենք հացադուլով։ Մէկօրեայ հացադուլ էր, բայց «կագէբէ»-ն գժւում էր։ Իրենց ղեկավար կուսակցութիւնը աշխարհով մէկ ասում էր՝ սովետը աշխարհի ամենադեմոկրատական երկիրն է եւ … ի հեճուկս այդ յայտարարութեան հոկտեմբերի 30-ով երեւում էր, որ այդ «ամենադեմոկրատական» երկրում քաղկալանաւորներ կան ու բողոքի հացադուլ են անում․․․ Ամեն ինչ անում էին, որ այդ հացադուլը տեղի չունենայ, բայց անօգուտ։ Միշտ, բոլոր ճամբարներում գոնէ մի քանի տասնեակ մարդ մնում էր անկոտրում։