ԵՐԿԻՐԸ ՊԷՏՔ Է ՊԱՏԿԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Դիմում եմ բոլոր այն մարդկանց եւ միայն այդ մարդկանց, ովքեր առաջին անգամ ինձնից լսեցին, որ պէտք է աջակցել Նիկոլին, զի «ինքը շատ հարցերում սխալ լինելով ամենակարեւոր հարցում՝ ԵՐԿԻՐԸ ՊԷՏՔ Է ՊԱՏԿԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ճ ի շ տ է»։ Հիմա այդ նոյն մարդիկ, ուժ ունեցեք եւս մէկ անգամ ինձ լսելու եւ հասկանալու. Նիկոլը մեր իրականութեան ամենաանազնիւ, բացայատ ստախօս, իշխանասատկած գործիչն է ու իր սատանայապաշտ էութեամբ մեզ դէպի կործանում է տանելու, եթէ թոյլ տանք մնալ դրութեան տէրը։ Եթէ մի քանի բան մեր սրտով է արել, դրանից գլուխներս չկորցնենք, ցանկացած մեղսագոծ նաեւ գայթակղում է՝ որոշ քաղցր խօսքերով, ժամանակաւոր լաւ գործերով։