Եւ ձեր հայությանը գերազանցող չի լինի

vostikan18

Երեխեք ջան, խնդրում ու հորդորում եմ ձեզ, հնարավորինս քիչ օգտագործեք կամ ավելի լավ է ՄԻ օգտագործեք մեր ազգ, հայեր, մեր պապերի երազած երկիր, հպարտ եմ, որ հայ եմ արտահայտությունները: Փորձենք հասկանալ, որ սա հայի պայքար չէ (իսկ իշխանության ուզածը միշտ հենց այդ կոնտեքստն է), սա նախեւառաջ մարդու ու քաղաքացու պայքար է, որ մենք կառուցում ենք ՄԵՐ երազած երկիրը, իսկ մեր պապերին հիշում, հարգում ու փորձում ենք հասկանալ, բայց հանգիստ ենք թողնում նրանց երազանքները, որ հպարտ ենք, որ կարողանում ենք կանգնել մեր մարդկային իրավունքների համար, իսկ հայ լինելու համար ոչ թե հպարտ, այլ ուրախ ենք լուռ, մեր ամենախորքերում, մեր հայ լինելը սիրում ենք լուռ, մեր ամենախորքերում: Թույլ մի տվեք աշխրահն ընկալելու եւ նրան արձագանքելու ձեր սահմանները նեղացնեն այնքան, որ թուքունալլաթ տան վատ հայ լինելու համար, իսկ դուք հավատաք: Հաղթահարեք ձեր մեջ լավ հային ու վատ քաղաքացուն: Եւ ձեր հայությանը գերազանցող չի լինի: