Է, սա էլ իմացայ…

Է, սա էլ իմացայ…
Այսօր մի հին ընկեր Նոր Տարուայ առիթով «մի հարցի վրա աչքերս բացեց»։ Ասում է՝ (հղկելով եմ գրում իր ասածը, բայց եթէ մինչեւ վերջ գրականացնեմ, հմայքը կը կորի) «Դու գիտե՞ս ինչու, մանաւանդ գործի բացայայտուելուց յետոյ, ինչու ոչ ոք չի քննարկում՝ պետականօրէն արգելուած ա խօսել քո դէմ մահափորձի մասին»։ «Կարծիք ունեմ, բայց ոչ համոզում»։ «Իսկ ես գիտեմ ու ուզում եմ, որ դու էլ իմանաս»։ «Ե՞ւ…»։ «Դա հո քո դէմ չէր այլ քո ծրագրերի։ Դա տեռոր էր վերջին հարւիրամեակներում յաջողութեան հասած միակ մարդու ու նրա ծրագրերի հետագայ զարգացման ու

կայացման դէմ»։ «Դա դժուար չէ կռահել։ Չխօսելն ի՞նչ կապ ունի դրա հետ»։ «Որ խօսեն, գալու են չէ՞ եւ ծրագրերին եւ դրանք չուզողներին»։