Ընդ որում

By in Աշխատանք, Թանկացում on September 27, 2017

Ընդ որում երբ Վրաստանում իշխանության եկավ Սահակաշվիլին, Մոսկվան ստիպեց որպեսզի իր հովանավորյալ Ասլան Աբաշիջեն լքի Բաթումը և այդ կերպ փաստացի հանձնեց Աջարյան Սահակաշվիլուն՝ որպես «բարի կամքի դրսևորում» և ապագա քաղաքական հարաբերությունների հիմք: Ընդհանուր առմաբ ռուսները պատրաստ էին շարունակել այդ իրենց բազմաբևեր քաղաքականությունը, փորձելով չնեղացնել բոլոր կողմերին և ամեն մեկին կատարելով որոշակի հատկացումներ, սակայն դա վրացիների համար քիչ էր ու Վրաստանի իշխանությունները

որդեգրեցին մի քաղաքականություն, որպեսզի փորձեն ստիպել Մոսկային որպեսզի ինքը սկուտեղի վրա իրենց հանձնի Աբխազիան ու Օսիան ու որպես շանտաժի էլեմենտ ընտրվեց երկրի ներսում զանգվածային հակառուսական հիստերիայի տարածումը: Թբիլիսի իշխանությունները համառորեն չէին կարողանում ընկալել, որ Մոսկվան անկարող է կատարել այդ պահանջը (թե ինչու, դա այլ թեմա է), և համառորեն շարունակում էին այդ գիծը, հույս ուեննալով ստիպելու Մոսկվային կատարելու իրենց կամքը: