ընտրություններին մասնակցող կուսակցությունների

ՀՆՔՄ կուսակցության պաշտոնական ուղերձը ԱԺ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր արտախորհրդարանական կուսակցություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ ՀՆՔՄ կուսակցությունը նոր ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարություն և ԱԺ պետաիրավական հանձնաժողով ներկայացրել է պաշտոնական դիրքորոշում, որտեղ ամրագրված են հիմնական այս կետերը․
1․ ԱԺ-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար սահմանել միայն համապետական ընտրական ցուցակ, իսկ տարածքային ընտրական ցուցակը հանել։ Համապետական ցուցակում թեկնածուների նվազագույն շեմը սահմանել 25-ը, իսկ առավելագույնը 131, քանզի ԱԺ մանդատների նախնական շեմը ամրագրված է 101։


2․ Ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը դարձնել պարտադիր։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր ընտրությունների ժամանակ ֆիզիկապես կբացակայեն երկրից նախապես լիազոր մարմնին այլ երկրից, որտեղ իրենք գտնվում են այդ պահին, պարտավոր են ուղարկել փաստաթուղթ, որը կփաստի դա։ Սա լիարժեք կբացառի այլոց փոխարեն քվեարկությունները։
3․Սահմանել մեկ ամբողջական ընտրաթերթիկ բոլոր կուսակցությունների համար, որտեղ յուրաքանչյուր կուսակցություն այդ ընդհանրական թերթիկի վրա նշված կլինի որևէ գույնով՝բացառելով տարբեր կուսակցությունների համար առանձին գույնով ընտրաթերթիկները։
4 Ընտրություններից հետո հրապարակել ընտրացուցակները
5․Բոլոր ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ և մոնիտորներ, որտեղ յուրաքանրյուր քաղաքացու քվեաթերթիկը իրացնելուց հետո հստակ կհայտնվի տվյալ ընտրատեղամասում ընտրացուցակներում առկա քաղաքացիների և այդ պահին քվերարկած քաղաքացիների թիվը։
6․Բացառել այն դրույթը, որով քրեակատարողական հիմնարկների պետերը, ձերբակալվածներին պահելու վայրերի ղեկավարները և զորամասերի հրամանատարները իրավունք են ստանում ընտրողների ցուցակներ կազմել։
7․ԱԺ-ի ընտրությունների համար սահմանված ընտրագրավի չափը դարձնել 6մլն դրամ 10մլն-ի փոխարեն։
Ահա սրանք են ըստ ՀՆՔՄԿ-ի այն կարևորագույն կետերը, որոնցով երաշխավորվում է ընտրողի և ընտրվողի բացարձակ սահմանադրական իրավունքը ՊԵՏՈՒԹՅԱՆ ձևավորման մեջ։Եթե կիսում եք մեր տեսակետները, տարածեք այն և առաջնորդվեք այս դրույթներով։ ՀՆՔՄԿ-ն պատրաստակամ է բաց և թափանցիկ համագործակցության և քննարկման բոլոր շահագրգիռ կողմերի հետ։