Թե նախկին սահմանադրությամբ

Թե նախկին սահմանադրությամբ և թե նոր սահմանադրությամբ հստակ ամրագրված է՝ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս իրավական դրույքը ենթադրում է իշխանություն բառի տակ հասկանալ ժողովրդին, որի մի մասն են կազմում նաև ՀՀԿ-ն և պետական համակարգում պաշտոններ զբաղեցնող այլ կուսակցականներ։ Բոլոր այն քաղաքական ուժերը, ովքեր ՀՀԿ-ին իշխանություն են կոչում, քաղաքականապես տգետ են։ Այսօրինակ ուժերը սեփական մտածողությամբ ողջ ժողովրդին

պատկանող իշխանությունը կամովին հանձնում են ՀՀԿ-ին և հետո խոսում իշխանափոխությունից։ Անլուրջ է պարոնայք։ Այսուհետ իմ քաղաքական գնահատականներում ես լինելու եմ շատ կտրուկ, ժամանակն է վերանվաճել ժողովրդի իշխանությունը և ժամանակն է գիտակցել ՀՆՔՄԿ-ի առանցքային դերը այդ քաղաքական գործընթացում։