Թշնամին այս շաբաթ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում

By in Թանկացում, Պայքար, Սիրիա on November 20, 2016

Թշնամին այս շաբաթ լայնածավալ զորավարժություններ էր անցկացնում միաժամանակ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտում օգտագործելով տարբեր տրամաչափի զինատեսակներ այդ թվում նաև 60, 82 և 120 մմ ականանետներ: Մեր դիրքապահները թշնամու սադրանքներին չտրվելով բարեհաջող իրականացնում էին պաշտպանությունը հարկ եղած դեպքում լռեցնելով հակառակորդին և ստիպելով որպեսզի պահպանվի հրադադարի ռեժիմը: Այցելեցինք այս շաբաթվա ընթացքում ամենալարված դիրքերը` ինքներս մեր աչքով տեսնելու և համոզվելու, որ տղաների մոտ ամեն ինչ լավ է: Հանդիպեցինք նաև առաջնագծի զորամասում ծառայող մեր քաջարի աղջիկներին ովքեր ոչնչով չեն զիջում իրենց խիզախ եղբայրներին : Գաղտնիք ասած չեմ լինի որ ադրբեջանցիները սարսափում են նաև մեր զինվորական աղջիկներից և սարսափ- լեգենդներ պատմում նրանց մասին)))