ժամանակամիջոցով

ժամանակամիջոցով մասնակցեցին աշխատանքներին։ Հսկայական միջոցներ էին անհարժեշտ, որոնք հայթայթւում էին գործի կարեւորութիւնը գիտակցող աշխարհասփիւռ մեր համակիրների միջոցով։
Հայաստանի իշխանութիւնները ի դէմս Լեւոն Տէր-Պետրոսեանի գնահատելով մեր գործողութիւնները ինձ առաջարկեցին պաշտօնականացնել մեր գործունէութիւնը։ Չնայած այդ ժամանակներում ԱԻՄ-ը հիմնական ընդդիմադիր ուժն էր եւ ընդամենը 8 ամիս առաջ սեւ դրոշներով էր դիմաւորել Լ Տէր Պետրոսեանի պաշտօնաստանձնումը («ինագուրացիան»), դա չխանգարեց միասնական մօտեցում դրսեւորել հայութեան համար կարեւոր՝ ռազմավարական հարցում։ Ես Գորիսի եւ Գորիսի շրջանի պարետ նշանակուեցի։ Պարետի նշանակումը աւելի բարդ էր քան ՀՀ վարչապետի նշանակումը, որովհետեւ նախագահի

առաջադրումից յետոյ պարետի .թէկնածութիւնը պիտի հաստատէր նաեւ խորհրդարանը։ Վազգէն Մանուկեանը կարողացաւ մի մեծ խումբ պատգամաւորների համոզել, որ դէմ քուէարկեն, որովհետեւ պնդում էր նա, այդ կերպ իշխանութիւնները կամենում են ազատուել ինձնից ու ԱԻՄ-ից։ Այդպէս, միայն երկրորդ քուէարկութեան ժամանակ, երբ ես ՀՀ ԳԽ պատգամաւորներին բացատրեցի, որ դա մեր նախաձեռնութիւնն է, խորհրդարանը հաստաեց ինձ տարածաշրջանի պարետի պաշտօնում։